Ինչպես գիտենք, ծխելը շատ վնասակար է առողջության համար, սակայն ոչ բոլորն են սրան ուշադրություն դարձնում: 

Այս նյութի հերոսի պատմածից հասկանալի է դառնում, թե ինչի են վերածվում թոքերը ծխելուց հետո: Առողջ վարդագույն թոքերի փոխարեն դրանք վերածվել են սև մոխրի: 

Կորեայի մարզերից մեկում 52-ամյա տղամարդու մահից հետո փորձաքննության ժամանակ բժիշկներն ուղղակի ապշել էին, երբ տեսան, թե ինչի են վերածվել վերջինիս թոքերը:

Նկարահանված տեսանյութը բժիշկները տեղադրել էին Թվիթերում:

Ինչպես հայտնում են, 30 տարվա ծխելու փորձ ունեցող տղամարդը համաձայնել էր մահանալուց հետո բոլոր օրգանները նվիրատվություն անել, սակայն բժիշկները հետազոտությունից հետո հասկացան, որ դրանք բացարձակ պիտանի չեն:

Տեսանյութը, որը տեղադրել են Թվիթերում, ավելի քան 25 միլիոն դիտում է հավաքել: Որոշ մարդիկ այն համարում են «բոլոր ժամանակների լավագույն գովազդ»

Ծխելը դեռևս մնում է քաղցկեղ առաջացնող ամենատարածված միջոցը: Ապացուցված է, որ ծխախոտը թոքերի քաղցկեղի առաջացման ամենագլխավոր պատճառն է: 

Տարեկան դրանից մահանում է ավելի քան 1.2 միլիոն մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել