Aysor.am-ը գրում է.

Գերմանիայի նախագահի պաշտոնը 1984-1994թթ. զբաղեցրած Ռիխարդ ֆոն Վայցզեքերի որդին՝  Ֆրից ֆոն Վայցզեքերը, երեքշաբթի երեկոյան մահացել է բեռլինյան հիվանդանոցում դասախոսության ժամանակ դանակով վիրավորվելուց հետո: Այս մասին հայտնում է RBB լրատվական առցանց պորտալը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանում գտնվող Schlosspark-Klinik-ում, որտեղ սպանվածն աշխատում էր: Անհայտ տղամարդը մոտեցել է նրան և դանակով հարվածել այն պահին, երբ Ֆրից ֆոն Վայցզեքերը դասախոսություն էր կարդում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել