Panorama.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդի հեռացող նախագահ Դոնալդ Տուսկը կդառնա Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ- EPP) նոր նախագահ: Այս մասին հայտնել է ԵԺԿ-ն՝ այսօր Զագրեբում կայանալիք իր համագումարին ընդառաջ:

Միջազգային մակարդակով ամենահայտնի լեհ քաղաքական գործիչը կփոխարինի ֆրանսիացի Ժոզեֆ Դոլին, որը ղեկավարում է ԵԺԿ-ն 2013 թվականից ի վեր: Այս մասին գրել է Total Croatia News-ը։

Չնայած Տուսկը չի հայտարարել իր թեկնածությունը, սակայն կուսակցությունն իր կայքում հայտնել է, որ ժողովրդավարական Լեհաստանի ամենաերկարակյաց վարչապետը պաշտոնի համար միակ թեկնածուն է:

Նշվում է, որ Տուսկը վերջերս ասել էր, որ չի առաջադրվի Լեհաստանի նախագահի պաշտոնում։
Եվրոպական աջակենտրոն կուսակցություններն ընտրում են նոր ղեկավարություն՝ մայիսին կայացած եվրոպական ընտրություններում հարաբերական հաղթանակ տոնելուց հետո։

Օրակարգում է նաև ԵՄ ընդլայնումը Արևմտյան Բալկաններում, մասնավորապես այն բանից հետո, երբ Ֆրանսիան վերջերս վետո դրեց Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել