Ունքերի վրա գտնվող խալերը (ցանկալի է վաղ հասակից) վկայում են. աջակողմյանն՝ այն մասին, որ դրա տիրուհուն սպասվում է վաղ և երջանիկ ամուսնություն, ձախակողմյանը` ուշ ամուսնության և կարիերիզմի հակվածության մասին:
Աչքի անկյունում գտնվող խալն ասում է այն մասին, որ իր տիրուհին լավ դատողականություն ունի, սակայն զերծ չէ ազարտային դրսևորումներից:
Աջ այտի վրա գտնվող խալը կանխատեսում է բուռն սիրային մտահոգություններ, իսկ ձախ կողմինը` մասնագիտական առաջխաղացման մեջ զերծ է պահում ուշացումներից և դժվարություններից:
Եթե խալը գտնվում է քթի վրա, ապա, հին ավանդույթի համաձայն, դա հաջողության նշան է: Իսկ եթե խալը շրթունքի վրա է, ապա դա ուրախ բնավորության, զգացմունքայնության, սիրո և ճոխության գրավական է:
Կրծքի վրա տեղակաված խալը նույնպես իր մեջ որոշակի տեղեկություն է կրում. ձախ կողմում գտնվողը խոսում է թեթև բնավորության և մեծահոգության մասին, իսկ աջ կողմինը, որ իր տիրուհին հաճախ է մի ծայրահեղությունից մյուսն ընկնում:
Եթե խալը գտնվում է իրանի վրա, ապա դա բազմաթիվ և երջանիկ ժառանգներ ունենալու նախանշան է:
Ուսերի վրա տեղակայված խալերն ասում են հաջողության մասին, որն իրենց տիրուհուն կուղեկցի անգամ ամենադժվարին իրավիճակներում: