1in.am-ը գրում է.
Աբու Դաբիում ամուսնալուծության պատճառ է դարձել կնոջ սուտը: Երեք տարվա երջանիկ ամուսնական կյանքից և երեխայի ծնունդից հետո «բարեկամներն» ամուսնու մեջ կասկած են գցել կնոջ բարոյականության հանդեպ:
Ամուսնու իրականացրած հետաքննության ընթացքում հանկարծ պարզվել է, որ կնոջ համար դա առաջին ամուսնությունը չէ: Վիրաբույժների օգնությամբ նա վերադարձրել էր կուսությունը: Եվ այդ ամենը կինը թաքցրել էր ամուսնուց: Կատաղած ամուսինը ապահարզան է պահանջել: Աբու Դաբիի դատարանը «կեղծ կույսին» պարտադրել է նախկին ամուսնուն 10 000 դոլարի չափով փոխհատուցում վճարել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_196882.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել