Նոր Օռլեանի բնակիչը թուլամիտ էր ձևանում, որպեսզի իր կողմից վարձված խնամողները փոխեին նրա տակդիրները, հաղորդում է Law and Crime-ը:

Իր այլասերված սեռական ֆանտազիաները բավարարելու համար 29-ամյա Ռաթլեջ Դիսը խնամողներ էր փնտրում հատուկ հավելվածի միջոցով: Տղամարդը խնդրում էր խնամել իր թուլամիտ եղբորը՝ Քորին, որն իրականում գոյություն չուներ:

Նրա խնամողներից մեկը՝ ամերիկացի ուսանողուհի, Դիսի տանը եղել էր տասն անգամ: Աղջիկը նրա տակդիրները փոխելու ժամանակ սեքսուալ գրգռման նշաններ էր նկատել:

Երբեմն այլասերված տղամարդը ուսանողուհուն հաղորդագրություններ էր ուղարկում զուգարանից օգտվել սովորեցնելու և մանկական նստատեղին նստեցնելու խնդրանքով:

Աղջիկը դիմել է ոստիկանություն միայն այն ժամանակ, երբ Facebook-ում տեսել է Դիսի լուսանկարը և հասկացել, որ իրեն խաբել են:

Տղամարդուն ձերբակալել են և մեղադրել սեռական ոտնձգությունների տաս դեպքերի համար: Բացի այդ, տղամարդու մոտ հայտնաբերվել են թմրանյութեր, որոնց պահման համար նա նույնպես պատասխանատվություն կկրի:

Ամերիկացին խոստովանել է, որ խնամողներ է վարձել մանկության տարիներին ստացած տրավմայի պատճառով: Նա նաև խոստովանել է, որ նախկինում նրան ևս երեք կին են խնամել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել