Մարզաշխարհն էլ միացավ վարչապետի և ԿԳՄՍ նախարարության՝ սեռափոխվածներին հերոսացնելու քաղաքականության դեմ պայքարին։ Մի շարք ֆեդերացիաներ, մարզիչներ ու մարզիկներ հայտարարություն են տարածել, որի հղումը կդնեմ մեկնաբանություններում։

Ֆիքսենք, որ այս կառավարությունը, և մասնավորապես` Արայիկ Հարությունյանը, խնդիրներ ունի արդեն նաև մարզաշխարհի հետ։ Այսինքն` կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի կոնֆիլտն արդեն ներառում է իր գործառույթների բոլոր չորս ուղղությունների ներկայացուցիչներին։ Բայց մեկ է, ինքը շարունակում է պաշտոնավարել ու երևի կշարունակի։ Որովհետև իրենք թքած ունեն մասնագիտական կարծիքի վրա։ Իրենցը պողոսներն են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել