Հոլիվուդի և ողջ աշխարհի ամենագեղեցիկ ու սեքսուալ կինն ամուսնացած է եղել 3 անգամ: Քանի որ Մերիլին Մոնրոն ամենաոճային կինն է համարվում, կանանց և աղջիկներին շատ հետաքրքիր է, թե ինչ զգեստ է նա ընտրել իր երեք ամուսնությունների համար:

 Ամուսնություն Ջիմ Գոգերթի հետ

Մերլինն առաջին անգամ ամուսնացել է 16 տարեկանում: Գեղեցկուհու առաջին ընտրյալը դասարանի ավագ, ֆուտբոլային թիմի առաջնորդ Ջիմ Դոգերթին է եղել, ով այդ ժամանակ աշխատում էր ինքնաթիռների կառուցման ընկերությունում: Բացի այդ՝ այս ամուսնությունն օգնեց Մերիլինին մանկատուն չվերադառնալ: 

Ամուսնություն Ջո Դի Մաջիոյի հետ 

1954 թվականի հունվարի 14-ին Մերիլինը երկրորդ անգամ է ամուսնացել: Նրա ընտրյալը հայտնի բեյսբոլիստ էր, ողջ Ամերիկայի պաշտամունքը: Իսկ հարսանեկան զգեստի ընտրությունը շատ անսպասելի էր բոլորի համար:


Ամուսնություն Արթուր Միլլերի հետ

1956 թվականի հունիսի 29-ին Մերիլինն ամուսնանում է Արթուրի հետ, ով հայտնի սցենարիստ էր:

Արարողակարգի համար դերասանուհին հարսանեկան զգեստ է ընտրել, որի հեղինակը ամերիկացի դիզայներ Նորման Նորելն ու նկարիչ Ջո Մուրն էին:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել