Գործի շրջանակներում սպայի մոտիկ հարազատներն ու ընկերները հաստատում էին, որ մարզպետը մասնակցել է ծեծկռտուքին, իսկ Տրդատ Սարգսյանը հերքում էր դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքը։ Հիմա քննչականը հայտարարություն է տարածել, թե Վայոց Ձորի նախկին մարզպետը իբր վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել և այլն․ կարճ-կոնկրետ ու վերջ․․․
Պատկերացնո՞ւմ եք, դեպքի վայրի 4 սպաներ հաստատում են, որ մարզպետը դեպքի վայրում է եղել, քննչականը էդ ցուցմունքները ոչինչ ա համարում ու այլ հայտարարություն տարածում։ Գիտեք ինչի՞, որովհետև նախկին մարզպետը վարչապետի հետ առաջին քայլողներից է, «հեղափոխության առաջամարտիկներից» ու անձեռնմխելի է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել