1in.am-ը գրում է.

Իտալացի դիզայներ Ջորջո Արմանին էքսկլյուզիվ կոնֆետներ է թողարկել հատուկ Ռամադանի համար: Ռամադանը պաս է, որը պահում են միայն մուսուլմանները:

Մուգ շոկոլադից պատրաստված կոնֆետները, որոնց մեղր և չրեր են ավելացված, ունեն շաֆրանի և կարդամոնի բույր: Նրանք սպիրտ չեն պարունակում և տեղադրված են գեղեցիկ տուփի մեջ, որի դիզայնը արաբական ճարտարապետության յուրահատուկ տարրեր է հիշեցնում:
Նոր մթերքը Armani Dolci հավաքածուի մի մասն է՝ նախատեսված արաբական երկրների համար: Սահմանափակ քանակությամբ կոնֆետները վաճառքում կլինեն հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 6-ը՝ Միլանի, Նյու Յորքի, Քուվեյթի, Դուբայի, Բահրեյնի, Դոհայի և Մալայզիայի խանութներում, հաղորդում է Kedem-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել