Emedia.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի Դուվր քաղաքի բնակելի շենքերից մեկում զավեշտալի միջադեպ է գրանցվել. տղամարդը կծել է իր հարևանի սեռական օրգանը՝ վերջինիս կողմից երաժշտությունը բարձր լսելու պատճառով։ Ինչպես նշվում է asaratov.livejournal.com բլոգում, օրերից մի օր 39-ամյա Ռիչարդ Հենդերսոնը որոշեց երեկոն անցկացնել սիրելի երգերի ուղեկցության ներքո։ Երաժշտության ձայնն այնքան բարձր է եղել, որ «ողբերգության» մյուս մասնակիցը՝ 41-ամյա Ջեյսոն Մարտինը չի դիմացել աղմուկին և մելոմանի հեռախոսի վրա հաղորդագրություն է ուղարկել, սակայն դա ոչ մի արդյունք չի տվել։ Այնուհետև զայրացած հարևանը Հենդերսոնին հարաբերությունները պարզելու է կանչել, որի ընթացքում անկանխատեսելի ավարտով վիճաբանություն է ծագել. Մարտինը ատամներով բռնել է «հակառակորդի» սեռական օրգանը և կծել։ Նշենք, որ դատական գործընթացի ժամանակ մեղադրյալը կտկրականապես հերքել է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները, իսկ տուժածը շարունակ հակառակը պնդել։



