Իրաքում կա ավելի քան 1 500 000-անոց եզդիական համայնք: Սակայն ի՞նչ գիտենք մենք մեր պատմական հայրենիքում ապրող եղբայրների մասին կամ ինչ ձևով ենք օգնում նրանց: Մենք, կարելի է ասել, ոչինչ էլ չենք անում, իսկ իրականում պարտավոր ենք ծառայել մեր այն եղբայրների անվտանգության ապահովման համար, ովքեր չեն գաղթել մեր պապերի հողից` ի տարբերություն մեզ: Հիմա գոնե իմ կարծիքով աշխարհի տարբեր երկրներում ապրող եզդիները պետք է միավորեն ուժերը, որպեսզի Իրաքում ապահովվի եզդիների անվտանգությունը (ինչպես երեկ տեղեկացա, Իրաքում կրկին եզդիների են սպանել), և այդ անվտանգությունը այս պահի դրությամբ կարող է լինել միայն եզդիական ինքնավարության շրջանակներում: Ցավալի է, որ նման հարցերը այսօր եզդիական լայն շրջանակների քննարկման թեմա չեն, և շատ եզդիներ տարված են իրենց կենցաղային խնդիրներով` մոռանալով ազգային խնդիրները: Ինչևէ, գոնե գիտակից եզդիները այս խնդրի մասով պետք է ակտիվ լինեն: Հիմա ի՞նչ պետք է անել այս խնդրի` սկզբնական շրջանում գոնե բարձրաձայնման համար.
1.Պետք է ստեղծել «Իրաքաբնակ եզդիների փրկության կոմիտե», որը պետք է զբաղվի միայն այս խնդրով: Կոմիտեի կազմում պետք է լինեն աշխարհի տարբեր երկրներում ապրող ազգանվեր եզդիներ:
2.Պետք է ստեղծվի ստաբիլ մի համակարգ, որով հնարավոր լինի աշխարհի բոլոր ծայրերից իրաքաբնակ եզդիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի այնտեղ ծանր ֆինանսական վիճակում գտնվող մեր եղբայրները ինչ-որ կերպ որոշակի հարցեր լուծեն...
Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել