Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության հետ կապ չունի։ Այս իշխանության նպատակն է, որ Սահմանադրությունը համապատասխանի հեղափոխության օրենքներին, իսկ այս դեպքում մենք չենք կարող խոսել Սահմանադրությունից ու սահմանադրականությունից, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։ 

Վերջինիս խոսքով՝ Հայաստանը Սահմանադրություն չունի և այսօր իշխանություններն առաջնորդվում են հեղափոխությամբ։

Փաստաբանը դատաիրավական համակարգի նկատմամբ ճնշումը չի կապում միայն Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։ Նա համոզված է, որ այս խնդիրը կարող են լուծել դատավորները՝ ոտքի ելնելով։ Փաստաբանը վստահեցնում է, որ Եվրոպայում դատավորների նկատմամբ նման ճնշումներն անձամբ դատավորները չէին հանդուրժի և առնվազն հազար դատավոր ոտքի կկանգներ․«Հայաստանում դատավորներն ամփոփված են իրենք իրենց մեջ, մինչդեռ պետք է դուրս գան, պայքարեն իրենց իրավունքների համար»։

Հարցին՝ հասկանալի է արդյոք, թե ինչու են հայ դատավորները վախեցած և չեն պայքարում իրենց ազատության համար, ինչպես օրինակ՝ մի առիթով արել են Պաղեստինի դատավորները, փաստաբանը պատասխանել է, որ անկախ նրանից, թե ինչ քայլեր կիրականացնի իշխանությունը դատաիրավական համակարգի դեմ, միևնույն է՝ հույսը մնում են դատավորները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել