Ձեզ ենք ներկայացնում մահվան մասին հայտնի մարդկանց ամենազավեշտալի մեջբերումները։ Իմիջիայլոց, նրանցից ոմանք արդեն մահացել են, և դա նրանց մոտ շատ լավ է ստացվել։
- Ես չեմ վախենում մահանալուց։ Ես ուղղակի չեմ ցանկանում ներկա լինել այդ ժամանակ։ Վուդի Ալեն
- Այո՛, մարդը մահկանացու է, սակայն դա դժբախտության կեսն է։ Վատն այն է, որ նա երբեմն հանկարծակի մահկանացու է։ Միխաել Բուլգակով
- Հուղարկավորության ժամանակ ամենից շատը մահացածն է խանգարում, սական առանց նրա ոչինչ չի լինի։ Արկադիյ Դավիդովիչ
- Այսօր մահանալը սարսափելի է, իսկ ինչ-որ մի օր մահանալը՝ ոչինչ։ Վլադիմիր Դալ
- Այն աշխարհ գնալուց առաջ մի մոռացիր անջատել լույսը։ Վիկտոր Կովալ
- Մահը կյանքի վերջի համար է նախատեսված, որպեսզի նրան ավելի լավ պատրաստվենք։ Կոզմա Պրուտկով
- Մեկ մարդու մահը մահ է, իսկ երկու միլիոն մադու մահը՝ միայն վիճակագություն։ Էրիխ Մարիա Ռեմակ
- Մահն, իհարկե, մեծ դժբախտություն է, սակայն ամենամեծ դժբախտությունը չէ, եթե ընտրենք նրա և անմահության միջև։ Թոմ Սթոպարդ
- Վերջիվերջո, ի՞նչ է մահը։ Մահը, թանկագին ընկերներ, ամենահետաքրքիր արկածն է, որին մենք հանդիպում ենք կյանքում։ Արկադիյ Ստրուգացկիյ
- Մարդը մահանում է այն ժամանակ, երբ դադարում է փոխվել, իսկ հուղարկավորությունն ուղղակի ձևականություն է։ Հենրի Ֆորդ
- Մարդն ընդամենը մեկ անգամ կարող է մահանալ։ Իսկ եթե շուտ է մահանում, նշանակում է, որ մի քիչ ավելի երկար է մահացած մնալու, ահա և վերջ։ Մարիուշ Շիգել
- Մահը սխալ դաստիարակության արդյունք է։ Ումբերտո Էկո
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել