Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրանտ Աբաջյանին Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը`
Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։

Հրանտ Աբաջյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի ապրիլի 5-ին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից։ Հրանտ Աբաջյանը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել