Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիական «Evaneos » տուրիստական գործակալությունը ներկայացրել է 2020 թվականի տուրիստական թոփ ուղղությունները, Հայաստանն առաջին տեղում է: rtbf.be կայքի փոխանցմամբ, այն ժամանակ, երբ շատերը վայելելու են 2019 թվականի վերջին հանգստի հնարավորությունը՝ կապված սուրբծննդյան տոների հետ, «Evaneos » տուրիստական ընկերությունն հրապարակում է 2020 թվականի այն ուղղությունների ցանկը, որտեղ պետք է այցելել:  Համաձայն այդ ցանկի, որն առաջարկել է The Daily of Tourism-ը, Հայաստանը թոփ տասնյակի առաջին տեղում է:

«Երկիր, որտեղից սերում են Շառլ Ազնավուրի արմատները, ունի բավարար հնարավորություններ գրավելու ամենատարբեր զբոսաշրջիկների: Ինչպես նրանց, ովքեր նախընտրում են գեղեցիկ եկեղեցիները, այնպես էլ այն ճանապարհորդներին, որոնք փնտրում են բաց հորիզոններ: 2020 թվականը կլինի քաղաքակրթությունների խաչմերուկների բացահայտում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է կայքը:

Առաջարկվող ուղղությունների ցանկում է Ուզբեկստանը, Հորդանանը, Չիլին, Ուգանդան, Մադագասկարը, Եթովպիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել