Բելլա Հադիդը պատմել է, թե ինչպես է պայքարել ընկճախտի դեմ, երբ նոր էր սկսել աշխատել որպես մոդել: Այդ մասին հայտնել է Mirror-ը: Նա խոստովանել է, որ իր նյարդերը «քայքայվել էին», ինքը լաց էր լինում «ամեն առավոտ, լանչերի համար ընդմիջումների ժամանակ եւ քնից առաջ» երկար աշխատանքային օրվանից հետո:
«Երբ ես 18 տարեկան էի, չորս ամիս շարունակ օրական աշխատում էի 14-ական ժամ եւ զգում էի, որ ուժասպառ եմ եղել: Ըստ երեւույթին, ինձ հարկավոր էր դադար առնել»,- անկեղծացել է նա: Հադիդը խորհուրդներ է տվել նրանց, ովքեր մենթալ առողջության հետ կապված խնդիրներ են լուծում: «Մի հավատացեք այն ամենին, ինչ դուք տեսնում եք սոցիալական ցանցերում: Այն երջանկությունը, որը մենք ստեղծում ենք առցանց, ոչինչ չարժե: Եթե դուք չեք ցանկանում առավոտյան վեր կենալ, վեր մի կացեք, եթե ցանկանում եք չեղարկել ինչ-ինչ պլաններ, չեղարկեք: Խնայող ու հոգատար եղեք ձեր եւ ձեր ռեսուրսների նկատմամբ: Երբ ձեզ թվում է, որ աշխարհը ձեր շուրջը փուլ է գալիս, օգնություն խնդրեք»,- ասել է մոդելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: