Tert.am-ը գրում է.

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» ստորագրվել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում 2011 թվականի մայիսի 11-ին, որտեղից էլ ստացել է «Ստամբուլյան կոնվենցիա» անունը:

Կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներից 34-ը, թեև ստորագրել են կառույցի անդամ բոլոր երկրները: Խորվաթիան և Հունաստանը կոնվենցիան վավերացրած վերջին երկրներն են: Թեպետ այն կոչված է կանանց և ընտանիքի բռնության դեմ պայքարին, սակայն Եվրախորհրդի բազմաթիվ երկրներում կոնվենցիայի քննադատները հավաստիացնում են, որ այն «տրոյական ձի» է, որը կոչված է «երրոդ սեռի» և միասեռական ամուսնությունների ընդունման համար:

Հայաստանը Եվրոպական խորհրդի այն երկրներից է, որը կոնվենցիան ստորագրել է դեռևս 2017 թվականին, բայց դեռ չի վավերացրել․ վավերացման փուլում է: Հայաստանում շատերը դեմ են կոնվենցիայի վավերացմանը և համոզված են, որ այն միասեռականների պաշտպանության, նրանց ամուսնությունը թույլ տալու համար է: Ընդդեմ կոնվենցիայի վավերացման՝ ստորագրահավաք է կազմակերպել, որին բազմաթիվ մարդիկ են միացել։

Հայաստանյան իշխանությունները պնդում են հակառակը՝ կոնվենցիան միասեռականների ամուսնությունը թույլ տալու համար չէ, այն կանանց բռնությունից պաշտպանելուն է ուղղված, իսկ կոնվենցիայի աջակիցները դեմ արտահայտվողներին համարում են հետամնաց կամ «կանանց ծեծող»:

Եվ այսպես՝ Ստամբուլյան կոնվենցիան ԵԽ երկրներից ստորագրել և չեն վավերացրել Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լիխտենշտեյնը, Հունգարիան, Միացյալ Թագավորությունը, Մոլդովան, Չեխիան, Ուկրաինան, Հայաստանը: Բուլղարիան այն ընդհանրապես համարել է հակասահմանադրական, իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը հրաժարվել են ստորագրել և վավերացնել այն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել