Մոսկվայի արևմտյան հատվածում ուղևորատար ավտոբուսը տարեց կնոջ է վրաերթի ենթարկել: Ինչպես փոխանցում է tvzvezda.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել ակադեմիկոս Պավլովի անվան փողոցում:

Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդն ուղևորներին իջեցնելուց հետո գնացել է ստուգելու սրահը՝ առանց գործարկելու տրանսպորտային միջոցի ձեռնարգելակի լծակը:

Այն պահին, երբ տրանսպորտային միջոցն սկսել է առաջ ընթանալ, ավտոբուսի դիմացով անցնելիս է եղել տարեց կինը՝ երեխայի ձեռքից բռնած: Արդյունքում կինը հայտնվել է ավտոբուսի անիվների տակ: Նրան հոսպիտալացրել են ծանր վիճակում՝ ողնաշարի կոտրվածքով: Վերջինս մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Երեխան չի տուժել:

Նշվում է, որ վարորդին ձերբակալել են, կատարվածի հանգամանքները պարզվում են:

Զգուշացում. տեսանյութում դաժան կադրեր կան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել