Civilnet.am-ը գրում է.

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս երկրի Մայր օրենքի` Սահմանադրության օրվա կապակցությամբ: 1995 թ.-ի հուլիսի 5–ին մեր նորանկախ երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե`Սահմանադրության հաստատման համար: Այդ օրը Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ընտրեց մեր երկիրը սոցիալական, ժողովրդավարական և իրավական դարձնելու ուղին: Մենք ցույց տվեցինք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել, հաստատեցինք, որ չենք կարող և իրավունք չունենք կյանքի չկոչել Մայր օրենքով հռչակված հիմնարար դրույթները:

Կրկին անգամ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` համոզված եմ, որ միասին կկառուցենք ավելի լավ, ավելի պաշտպանված ու ապահով Հայաստան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել