Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Հանձնաժողովի անդամների մեկական թեկնածու են առաջարկել ՀՀ կառավարությունը,  ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, Բարձրագույն դատական խորհուրդը:

Կառավարությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում 6 տարի ժամկետով առաջադրել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը։

Ներկայացնելով կոռուպցիայի դեմ իր պատկերացումները՝  Լ.Ալեքսանյանը նախ անդրադարձավ 2018 թ-ին տեղի ունեցած հեղափոխությանը, այնուհետև նշեց, որ մարդկանց զայրույթը կարող է շարունակական լինել, եթե կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներն ու գործող լուծումները լինեն անարդյունավետ և ժամանակավոր։

«Ուստի կոռուպցիայի դեմ պայքարում առավել ընդգրկուն և մեխանիզմների անհապաղ ներդրման անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Լիլիթ Ալեքսանյանը։ 

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ հեղափոխությունից հետ տարվել են բավականին լայնածավալ աշխատանքներ և ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել ունենալ իր լուման այս գործընթացում և ծառայեցնել իր գիտելիքներն ու փորձը Հայաստանին։

Լիլիթ Ալեքսանյանն ասաց, որ համաձայն Թրանսփարենսի ինթերնեշնլի հրապարակած կոռուպցիայի ընկալման 2018 թ-ի ինդեքսի՝ Հայատանն ունի 35 միավոր հնարավոր 100-ից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել