Armsport.am-ը գրում է.

Արարատ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ցավակցելով նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացած 77-ամյա Ժաննա Սիմոնյանի և նրա չորս թոռների մահվան կապակցությամբ: Ակումբը նշել է, որ մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում:

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռները: Մահացածներից թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին: «Արարատ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել