Գրեթե բոլորն են բարձրաձայնում արդարության պակասի կամ դրա բացակայության մասին, մինչդեռ գրեթե բոլորն էլ ապրում են անարդար.
-Ուսանողությունը բողոքում է բուհերում տիրող անարդարությունից, մինչդեռ նրանց ձեռնտու չէ արդարության հաստատումը, քանի որ այս դեպքում իրենք դուրս կմնան նույն այդ բուհերից:
-Դասախոսներին ձեռնտու չէ արդարության հաստատումը, քանի որ այդ կերպ իրենք չեն վաստակի անհրաժեշտ գումարը՝ գոյատևելու կամ բարեկեցիկ կյանք վարելու համար:
-Բժիշկներին ձեռնտու չէ նույն պատճառով
-Դատավորներին ձեռնտու չէ, որովհետև…
-Խանութպանին ձեռնտու չէ, որովհետև…
-Արտադրողին ձեռնտու չէ, որովհետև…
Շատ քչերն են, ովքեր, իրենց աշխարհայացքից ելնելով, փորձում են այլ կերպ ապրել:
Նման պայմաններում ցանկացած քաղաքական շարժում, որի ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆ է հաստատել ԱՐԴԱՐՈՒԹՈՒՆ, չի կարող նման մարդկանց համախմբել, ովքեր ոչ միայն իրենց չեն վտանգի արդարության հաստատման համար, այլև օգտվում են անարդարության պտուղներից, ներքաշել շարժման մեջ, և ուստի այն ի սկզբանե դատապարտված է: Արդարության հաստատման գաղափարը այն գաղափարը չէ, ինչը ոչ միայն կկարողանա համախմբել ամբողջ հանրությանը, այլև ստիպել նրան ձգտել ապրել արդար, ինչը պարտադիր պայման է հաջողության հասնելու համար: