Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է Նոր Կտակարանի իր ամենասիրած «կտորներից» մեկը՝ Տասը մնասների առակը։ Բայց առակի միջից հանել է իր թերևս ամենասչսիրած «կտորներից» մեկը, որտեղ բառացիորեն հետևյալն է ասված. «Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրա թագավորի»» (Ղուկ. 19.14)։

Հիմա ինձ իսկապես հետաքրքիր է, թե ինչու՞ է Փաշինյանն այս հատվածը հանել հիշատակված առակից։ Կանխազգացու՞մ է դա, թե՞ սկսել է ինչ-որ բաներ հասկանալ։ Այսինքն՝ գիտակցվա՞ծ խմբարգրում էր, թե ենթագիտակցությունն է հուշում նրան, որ մի բան այն չէ։

Բայց եթե լուրջ, ապա խմբագրելով Ավետարանը, այնտեղից հեռացնելով իր քիմքին տհաճ հատվածները՝ վարչապետ Փաշինյանը գործել է որպես դասական աղանդավոր։ Մեկ էլ նրանք են այդպես խմբագրում Սուրբ Գիրքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել