ՀՀ վարչապետն այս անգամ որոշել է Ավետարանը խմբագրել կամ ավելի ճիշտ կոնսպեկտել:
Նիկոլ Փաշինյանը «Տասը մնասի առակը» ներկայացնելով ֆբ-ում այնպես էր խմբագրել, որ 13, 15 կետերի միջև մի շատ կարևոր՝ 14-րդ կետը դուրս էր մնացել, որում գրված է՝
«Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրա թագավորի»: (Ավետարան Ըստ Ղուկասի 19:14)

Անգամ Կտակարանն է իրեն հաճելի մեկնաբանությամբ ներկայացվում: Բայց միշտ չի, որ հաճելին նաև ճիշտն է:
Սովորեք նայել ճշմարտության աչքերին, առանց խմբագրման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել