Tert.am-ը գրում է.

Մաշտոցի պողոտան այս պահին փակ է: Պողոտան փակվել է Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական շքերթի պատճառով: Զինվորական նվագախմբի գլխավորությամբ տոնական քայլերթի ներքո պողոտայով անցնում են ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ: Շքերթին է՛լ ավելի տոնական տեսք են հաղորդում մոտոցիկլիստները:

Զինվորականների խմբերին հաջորդում են երիտասարդների խմբերը՝ շախմատի օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանի, գյումրեցի ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի և երգչուհի Սոֆի Մխեյանի գլխավորությամբ:

 Շուրջ 7000 երիտասարդներ մայրաքաղաք են ժամանել նաև մարզերից՝ մասնակցելու տոնական քայլերթին: Երիտասարդների ձեռքերին դրոշակներ և պետական այլ խորհրդանիշներ են, ինչի հետևանքով Մաշտոցի ողջ պողոտան դարձել է եռագույն:

 Երիտասարդական խմբերը, բացի պետական խորհրդանիշներից, «զինված են» նաև երաժշտական տարբեր գործիքներով՝ դհոլներ, թմբուկներ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել