Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը նոր տեսահոլովակ է նկարահանել ամերիկացի երգչուհի Չիոմայի համար: ArmStar.am-ին հետաքրքեց, թե ինչպես է Սուրենը ստացել համագործակցության առաջարկը:

«Չիոմայի պրոդյուսինգով զբաղվում է իմ ընկեր Արամ Ավագյանը: Մենք Արամի հետ էլի ենք աշխատել տարբեր նախագծերի հետ կապված: Երբ արդեն երգը պատրաստ էր, Չիոման ու Արամը եկան ինձ մոտ, ես այդ ժամանակ ԱՄՆ-ում էի բնակվում, ինձ առաջարկեցին զբաղվել տեսահոլովակով: Ես լսեցի երգը, շատ հավանեցի: Որոշ ժամանակ մտածելուց հետո ներկայացրի նրանց իմ մտահղացումը»:

Բնականաբար Սուրենի առաջարկած տարբերակը հավանության է արժանացել Արամ Ավագյանի և Չիոմայի կողմից: Ի դեպ, սևամորթ երգչուհի Չիոման արդեն երկրորդ անգամ է հայերեն երգ կատարում: «Եթե հիշում եք, Չիոման Հարութ Բալյանի հետ դուետ է ունեցել, որտեղ ևս մի կտոր երգում է հայերեն, այդ երգը շատ մեծ հավանությամբ է ընդունվել: Չիոման հայերի հետ շատ մտերիմ է, բայց հայկական ոչինչ չունի: Շատերն են հարցնում` հայերի հետ ինչ-որ կապ ունի, թե՞ ոչ, ես ասեմ, որ հայերի հետ ոչ մի կապ չունի: Դե սևամորթը ի՞նչ հայկական արյուն պիտի ունենա: Նա Նյու Յորքից է, շատ հաճախ է լինում Լոս Անջելեսում: Այդպես Արամը ավագյան որոշել է Չիոմային առանձին հայերեն երգ տալ: Իհարկե ավելի ճիշտ կլիներ, որ սա Արամը պարզաբաներ, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,-մեկնաբանեց Սուրեն Թադևոսյանը:

ArmStar.am-ը հետաքրքրվեց նաև, թե տեսահոլովակ նկարելու գների միջև հայկական և ամերիկյան իրականությունում մեծ է արդյոք տարբերությունը. «Տեսահոլովակը նկարահանել ենք Լոս Անջելեսում: Ամերիկացիները բնականաբար ավելի շատ են գումար վճարում տեսահոլովակի համար, քան հայ աստղերը: Նախ որակի հետ կապված շատ մեծ է տարբերությունը: Եթե նկատել եք, ես հիմա առհասարակ այստեղ շատ քիչ եմ կլիպ նկարում, որովհետև հիմա մեր շուկայում «բառդակ» ա»,-ասաց Սուրենը:

Ինչ խոսք, Սուրեն Թադևոսյանի և Չիոմայի համագործակցությունը իսկապես շատ հաջող արդյուքն է ունեցել, դա կփաստեն բոլոր նրանք, ովքեր դիտել են տեսահոլովակը: Իսկ ամերիկյան և հայաստանյան շոու բիզնեսի որակի հետ կապված տարբերություններն էլ կարծում եմ ակնհայտ են:

Օրեր առաջ Սուրենն իր ֆեյսբուքյան էջում նկար էր տեղադրել և գրել հետևյալը.
Սկսված են աշխատանքները իմ` մինչև կյանքիս այս պահը ամենակարևոր նախագծի վրա: Աստված մեզ հետ: EXTRANJERO ИНОСТРАНЕЦ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ

Սուրեն Թադևոսյանն ArmStar.am-ի հետ զրույցում փոքրիկ անդրադարձ արեց նաև այդ նախագծին, որն արտագաղթի մասին ֆիլմ է. «Ֆիլմի հետ կապված շատ բան այժմ չեմ ցանկանա բարձրաձայնել, միայն կարող եմ ասել, որ նկարահանվելու է եվրոպայում, պատրատում ենք մի արտակարգ ֆիլմ` արտագաղթի թեմայով»: Ֆիլմի հետ կապված այլ մանրամասներ ArmStar.am-ը կներկայացնի նկարահանումների ավարտից հետո:



