Արաբմերը սիրում են էքսպերիմենտներ անել մեքենաների հետ: Եվ ահա նրանց ստեղծագործ մտքի հերթական գոհարը, որը, այնուամենայնիվ, գտավ իր գնորդներին: Ներկայացնում եմ ձեզ Gulf Lotus X12. BMW X6-ի և Hummer-ի արաբական մուտանտը:

Այս մեքենան BMW-ի և Hummer-ի հանդեպ ունեցած հիվանդագին սիրո արդյունք է: Իհարկե, նրա մեջ կան նաև այլ մեքենաների դիմագծեր: Լուսային կամակարգը կարծես թե բավարական BMW 7-ից է (կամ 5GT-ից), բեռնախցիկի դուռը X6-ից է: Առջևի մասի ոգեշնչման աղբյուրը հավանաբար Լինկոլն է:

Այս ամենին գումարած Hamann-ից մի շարք մասնիկներ, LED լուսարձակներն ու հետևի սպոլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել