Ամենայն հավանականությամբ բոլորը մտածում են, որ արևային ակնոցներ առաջին անգամ սկսել են կրել արևոտ երկրներում, որտեղ դրա կարիքն իսկապես եղել է։ Սակայն սխալվում եք. արևային ակնոցներ սկսել են կրել Հյուսիսային շրջաններում։

Հյուսիսում բնակվող էսկիմոսներն ու մյուս ժողովուրդները քաջածանոթ են ձնե կուրություն եզրույթին։ Քանի որ գարնանը արևը սկսում է ավելի ուժգին ճառագայթել, օրերը երկարում են, իսկ դրսում դեռևս ձյուն կա՝ ճառագայթները անդրադառնում են ձյունից մարդկանց աչքերին՝ ցավ պատճառելով։ Պատկերացնու՞մ եք՝ որքան ցավոտ կլինի անզեն աչքերով արկտիկական անծայրածիր ձյանը նայելը։ Այն առնվազն կհանգեցնի տեսողության վատթարացման։

Նման պայմաններում ապրող մարդիկ ստիպված են եղել միջոցներ ձեռնարկել արևի պայծառ լույսից պաշտպանվելու համար: Քանի որ նախկինում գոյություն չունեին ժամանակակից տեխնիկական մեթոդներ, այդ նրանք ստեղծեցին իր, որով կարողացան նվազեցնել արևի ճառագայթների ինտենսիվ ազդեցությունն աչքերի վրա: Այսպիսով, ստեղծվեցին պատմության մեջ առաջին արևային ակնոցները, որոնք բարակ անցքեր ունեին աչքերի համար և դարձան ներկայիս արևային ակնոցների նախատիպերը: Այդ ակնոցները սահմանափակում էին տեսնելու ենթակա պատկերը, սակայն միաժամանակ հնարավորություն էին տալիս անգամ ամենաարևոտ օրերին տեղանքում ազատորեն տեղաշարժվելու:

Առաջին ակնոցները, որպես կանոն, պատրաստվում էին փայտից կամ կենդանիների ոսկրերից: Հնագույն արևապաշտպան ակնոցները վերջերս հայտնաբերվել են Հին բերինգածովյան մշակույթի վերաբերյալ պեղումներ կատարելու ընթացքում: Վերջին ակնոցը գոյություն է ունեցել սկսած մ.թ.ա. 3-րդ դարում Բորինգյան ծովի ափերին: Գտնված արևապաշտպան ակնոցի տարիքը կազմում է շուրջ 2,000 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել