Tert.am-ը գրում է.

Tert.am-ը ստացել է հայտարարություն՝ Մոնրեալի Հայ ուսանողական միության կողմից: Հայտարարությունն ամբողջական՝ ստորև.

«Մոնրեալի Համալսարանի Հայ ուսանողական միությունը զորակցում է շարժմանը

Արդեն մի քանի օր է ՝ հայ ուսանողական երիտասարդությունը մտահոգություն է հայտնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նոր քաղաքականության և նոր վարդապետության հետևանքների վերաբերյալ: Նախարարությունը որոշել է , որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը այլևս պարտադիր չեն լինելու ։ Հայ գրականությունն ու հայոց պատմությունը երկրորդական առարկա դարձնելով մենք կարծում ենք, որ դա ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ սերունդներին զրկել ազգային, պետական, հայրենասիրական գիտակցությունից ու մտածողությունից, հետևաբար և պրոֆեսիոնալ քաղաքական, պետական, ազգային գործիչներ, դիվանագետներ ունենալու իրավունքից:

Որն է այս որոշման նպատակն ու իմաստը: Գուցե այն, որ չեն ուզում մեր սերունդները ունենան ազգային գիտակցություն, չճանաչեն մեր ազգի մեծերին, չանիծեն մեր ազգի անխոհեմ ու տհաս առաջնորդներին և մեր սերնդի հիշողությունից ջնջեն հզոր ու հսկա հայկական պետականության գոյությունն ու պատմությունը: Այս փոփոխությունները անհանգստացնում են ոչ միայն հայաստանյան համալսարանական դասի և ոլորտի մասնագետներին, այլև հայ սփյուռքի հայ ուսանողներին.  Université de Montréal- ի հայ ուսանողների ասոցիացիան (AÉAUM) անհանգստացած է Պարոն Արայիկ Հարությունյանի գործադրած այս նոր վարդապետությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել