Replik.am-ը գրում է.

Իրկուտսկում տղամարդը թռել է բեզնես կենտրոնի բարձրահարկ շենքից: Երկար ժամանակ փորձել են համոզել նրան ետ կանգնել այդ քայլից և այն պահին, երբ փրկարարը փորձել է պարանը գցել նրա վրա և ետ քաշել, նա թռել է:

Գրեթե 5 ժամ նա անցկացրել է բարձրահարկ շենքի տանիքում և խոստացել ինքնասպան լինել, եթե չօգնեն վերականգնել կորցրած փաստաթղթերը:

Պարզվել է, որ տղամարդը կորցրել է անձնագիրը և մի քանի ամիս չի կարողացել վերկանգնել այն: 

Սակայն, նա անտեսել է հոգեբաններին և փրկարարներին, և նետվել 18-20 մետր բարձրությունից: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ նրա վիճակը ծայրահեղ ծանր է,-հայտնում է lifenews.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել