Ներկայացնում ենք գործոններ, որոնք բացասաբար են ազդում մաշկի վրա և վաղաժամ ծերացման պատճառ են դառնում՝
- Միմիկական չափազանց ակտիվություն,
- Արևային ճառագայթում,
- Անառողջ կենսակերպ (ալկոհոլ, ծխախոտ, վնասակար սնունդ, քնի պակաս):
Կնճիռների դեմ պայքարում 3 գործոն է կարևոր՝ ճիշտ խնամք, մերսումներ և կանխարգելում:
1. Մաշկի խնամքը ներառում է խոնավեցում և պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Տնային օգտագործման կոսմետիկ միջոցները պետք է ճիշտ ընտրված լինեն, այլապես կարող են վնասել: Լավ կլինի ժամանակ առ ժամանակ կոսմետոլոգի այցելել:
2. Դեմքի մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, վերացնում է այտուցները և լավացնում է մաշկի տուրգորը՝ այն երիտասարդացնելով և առողջացնելով: Այն կարելի է ինքնուրույն կատարել շաբաթական 2-3 անգամ: Դրա համար ավելի լավ է յուղ կամ յուղոտ քսուք օգտագործել: Հարմար է խաղողի կորիզների կամ ձիթապտղի յուղը:
Մեղմորեն մերսեք 10-15 րոպե:
Մաշկն ակնթարթորեն գույնը փոխում է, ավելի առաձգական է դառնում: Եթե մերսումը մշտապես է արվում, միմիկական կնճիռները զգալիորեն նվազում և վերանում են:
Մերսումից հետո երիտասարդացնող դիմակ արեք: Դրա համար վարդի չոր թերթիկներ՝ մոտ 50-60 գ, 1 ճ/գ հանքային ջուր և 1 ճ/գ ձիթապտղի յուղ օգտագործեք:
Վարդի թերթերի վրա հանքային ջուր լցնել, յուղ, տաքացնել 10 րոպե՝ չհասցնելով եռման վիճակի: Լավ խառնել, սառեցնել, քսել 15-20 րոպեով:
3. Կնճիռները կանխելու համար պետք է հետևել միմիկային: Սա չի նշանակում, որ պետք չէ ժպտալ, բայց ծամածռություններ անել պետք չէ: Տնից դուրս գալուց առաջ միայն մաշկի առնվազն 30 spf-ֆիլտրով քսուք օգտագործեք: Միջոցը պետք է քսել տնից դուրս գալուց կես ժամ առաջ, թարմացնել 2-3 ժամ անց:
Աշխատեք ազատվել վնասակար սովորություններից, սպորտով զբաղվել և ավելի ճիշտ սնվել: