Aysor.am-ը գրում է․

«Սանիթեք» ընկերության հայցն արբիտրաժային դատարան շատ հիմնավոր է: Այն հիմնված է մի շարք անհերքելի փաստերի և ապացույցների վրա: Aysor.am-ի թղթակցին այս մասին փոխանցեցին «Սանիթեք» ընկերությունից՝ ի պատասխան հարցի, թե «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին 2020 թվականի բյուջեով 600 միլիոն դրամ ավելի գումարի տրամադրումը կամրացնի՞ արբիտրաժային դատարանում «Սանիտեք» ընկերության դիրքերը։

«2020 թվականի բյուջեով աղբահանության հիմնարկին նախատեսված 600 միլիոն ավել տրամադրելը հավելյալ ապացույց է, որը ևս կավելացվի մյուսներին: Հանդիսանալով ևս մեկ ապացույց՝ այն, անխոս, ընկերության համար դրական ազդեցություն կունենա արբիտրաժային դատարանում: Այն, ինչ տեղի ունեցավ ընկերության հետ, էքսպրոպրիացիա է (ունեզրկում՝ խմբ.): Այս ողջ ընթացքում ամեն բան արվել է ընկերությանը սնանկացման հասցնելու համար», - հայտնեցին ընկերությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել