Replik.am-ը գրում է.Արգենտինայի մայրաքաղաքում թափառական շների խումբը շտապել է օգնության հասնել 12-ամյա աղջնակին, ում վրա հարձակվել է մանյակը: Թափառական շները արժանի են հերոսի կոչման այն բանից հետո, երբ Բուենոս Այրեսի փողոցներից մեկում փրկել են երեխայի: Թափառական կենդանիների շնորհիվ 12-ամյա աղջնակը կարողացել դուրս պրծնել մանյակի ձեռքերից, ով վաղ առավոտյան հարձակվել է աղջկա վրա: Ոստիկանության հայտարարության համաձայն, մանյակը փակել է իր զոհի բերանը և փորձել է տանել նրան ավելի հանգիստ տեղ: Երեխայի մարող ճչի ձայները լսել են շները, որոնք շտապել են օգնության:Կենդանիները հարձակվել են փաքրիկ արգենտինացու նեղացնողի վրա և սկսել են դաժանորեն կծոտել վերջինիս:Շներից պաշտպանվելու համար հանցագործը բաց է թողել երեխային և փախել է, իսկ փոքրիկը կարողացել է հասնել մոտակա տուն և թաքնվել այնտեղ:Տան տերերը ոստիկանություն են կանչել, սակայն հանցագործին բռնել տաք հետքերով չի հաջողվել:Քաղաքային իշխանությունները փորձում են գտնել չորքոտանի փրկարարներին, որոնք հեռացել էին դեպքի վայրից միջադեպից հետո: Կենդանիների ճակատագրի մասին ևս դեռ ոչինչ հայտնի չէ:



