1in.am-ը գրում է.
Հայտնի գերմանացի մոդել Հայդի Քլումը պատրաստվում է ամուսնանալ ընկերոջ՝ թիկնապահ Մարտին Քրիսթենի հետ: Սակայն նա կամուսնանա միայն այն դեպքում, եթե Մարտինը ամուսնական պայմանագիր ստորագրի: Այդ մասին հաղորդում է Dni.ru-ն:
Համաձայն ամուսնական պայմանագրի՝ ամուսնալուծության դեպքում տղամարդուն ոչ մի գրոշ չի հասնում:
«40-այա Հայդին և 45-ամյա Մարտինը արդեն փոխանակել են նշանադրության մատանիներ: Սակայն մոդելը չի պսակադրվի երրորդ անգամ, եթե նրա ներկայիս սիրեցյալը ամուսնական պայմանագիր չստորագրի, որով կհրաժարվի մոդելի 70 մլն դոլար կարողության նկատմամբ հավակնություններից»,- գրում է պարբերականը:
Ինչպես նշում են ամերիկյան տաբլոիդները՝ Քլումը սիրում է Քրիսթենին, սակայն այնքան թեթևամիտ չէ, որպեսզի վտանգի իր չորս երեխաների երջանիկ ապագան:
Առաջին անգամ գերմանական մոդելի և նրա թիկնապահի հարաբերությունների մասին հայտնի էր դարձել 2012թ.-ին: Այն ժամանակ Հայդին ընդունել էր, որ Մարտինի հետ հարաբերությունները նոր-նոր են ընկերականից վերածվում ռոմանտիկի:
Երբ լրագրողները հրապարակեցին Սարդինիայում զույգի համատեղ հանգստի լուսանկարները, Քլումի նախկին ամուսինը՝ երգիչ Սիլը, հանդես եկավ հայտարարությամբ: «Ես, իհարկե, չէի սպասում Հայդիից, որ նա մեր ամուսնալուծությունից հետո մենաստան կգնա... Բայց ես հույս ունեի, որ նա ըմբռնում կցուցաբերի ու կսպասի մինչև ես ամբողջությամբ հեռանամ իր կյանքից, մինչ սպասավորների հետ կապվելը»,- ցավով նշել է երաժիշտը: