Armdaily.am-ը գրում է.

ԱԺ-ում շարունակվում է Բյուջե 2020-ի քննարկումը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը Կենտրոնական բանկի տնօրեն Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց բանկային համակարգում միջամտություններից և անդրադարձավ «Անելիք» բանկի դատական գործին, հարցնելով, թե ի՞նչ է այժմ կատարվում այս գործի շուրջ.«Խոսքը գնում է մի խումբ բիզնեսմենների մասին, որոնք փորձում են միջամտել ՀՀ-ի բանկային կայունությանը։ Ունենք որոշ ատյաններում որոշումներ չբավարարված և գործընթացը շարունակվում է։ Բայց կոնկրետ այդ գործընթացը, որի անունը էթիկայի կանոններից ելնելով չեմ ուզում տալ, այդ ընկերությունն ունի խնդիր 7 բանկի հետ՝ 100 միլիոն դոլարի հասնող։ Այդ ընկերությունը հիմա փորձ է անում տարբեր ուղիներով խուսափել պատասխանատվությունից , նաև փորձ է արվում այդ բեռը դնել բանկային համակարգի վրա»,-նշեց Ջավադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել