Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր հայտարարություններով հետևողականորեն փոքրացնում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու շանսերը, թեև մեկ տարի առաջ դա իր կողմից հայտարարվել էր որպես առաջնահերթություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ վարչապետի վերջին հայտարարություններին:

«Հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Արցախի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումների 100 տոկոսով նույնական լինելու մասին վարչապետի վերջին պնդումներն այս իմաստով հերթական չհաշվարկված հայտարարությունն էր», - նշել է Վարդանյանը:

Փորձագետն ընդգծել է, որ եթե մեկ տարի առաջ Փաշինյանի պնդումները, որ ինքը չի կարող բանակցային սեղանին ներկայացնել Արցախի շահերը, քանի որ ինքն Արցախի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչը  չէ, կարող էին ինչ-որ տեղ ընկալելի լինել միջազգային հանրության և մասնավորապես միջնորդների համար, ապա այս մեկ տարվա ընթացքում արված հայտարարություններով ոչ միայն չեզոքացվել է ստեղծված այս հնարավորությունը, այլև լուրջ հարված է հասցվել Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հեռանկարին ընդհանրապես:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել