Pastinfo.am-ը գրում է.

Սա մեզ համար չափազանց սպասելի էր և պետք է ասեմ, որ կային տրամադրություններ, խողովակներ, որոնք հորդորում էին, որպեսզի մենք և մեր լոբիստական խմբերն այս պահին ձեռնպահ մնան և Սենատում այս բանաձևի քննարկումներն առժամանակ գոնե սառեցնենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի կողմից Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի արգելափակմանը։

«Մենք հաստատապես գիտեինք, որ նույն ընթացակարգը չի գործում, ինչ որ Կոնգրեսում է և նույնիսկ մեկ սենատոր կարող է վետոյի իր իրավունքը կիրառել և այդ դեպքում առհասարակ քննարկում տեղի չի ունենա։ Կարծում եմ, որ մենք պետք է շատ չոգևորվենք ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս գործընթացներով, որովհետև առավելապես Միացյալ Նահանգների ուղղակի բարոյական պարտականությունն է եղել Հայոց ցեղասպանության ճանաչումը և ինչ ասել է շնորհակալ լինել Միացյալ Նահանգներին իր բարոյական պարտքը հայ ժողովրդի առաջ կատարելու համար»,-նշեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին պատգամավորը կարծում է, որ այստեղ նման գործընթացները չեն օգնում այդ հարաբերությունների որակական հարթություն տեղափոխելու ջանքերին. «Մենք պետք է կարողանանք Երևան-Անկարա հարաբերությունների համար բոլորովին այլ միջավայր փնտրենք։ Մեր ջանքը պետք է ուղղված լինի Բաքվին և Անկարային հնարավորինս տարանջատելու գործողություններ իրականացնելու ուղղությամբ»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ վետոյի կիրառումից հետո ինչ գործողություններ է պետք ձեռնարկել, Արման Բաբաջանյանը նկատեց, որ գործընթացն այս պահին այլևս սառած է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել