Pastinfo.am-ը գրում է.

ԱԱԾ-ի հայտարարությունից հավելյալ բան այս պահին չեմ կարող ասել, բայց նմանատիպ խնդիրներն օրակարգում են և՛ ԱԱԾ-ի, և այլ կառույցների, որոնք փորձում են հասկանալ, թե խնդիրը որտեղից է և ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որպեսզի նման երևույթներ այլևս չլինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով օտարեկրացիների կողմից 30-ից ավել փոքր երեխաների ապօրինի որդեգրման դեպքին։

Հարցին՝ կարող է երեխաների օրգանների վաճառքի մասին խոսք լինել, Արմեն Գրիգորյանն ասաց. «Օրգանների վաճառքի մասին այս պահին խոսք չկա, եթե հավելյալ ինչ-որ բան լինի, կխոսվի դրա մասին»,-նշեց Արմեն Գրիգորյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել