Այսօր երգչուհի Լիլուի ծննդյան օրն է: ArmStar.am-ը շնորհավորեց երգչուհուն ոչ միայն ծննդյան օրվա, այլև տեսահոլովակի պրեմիերայի առթիվ:

«Այսօր «Դար 21» հեռուստաընկերությունն ինձ անակնկալ մատուցեց իմ ծննդյան օրն իմ ծնված ժամին եթեր հեռարձակեց իմ նոր տեսահոլովակը: Սա ինձ համար յուրահատուկ նվեր էր»,-պատմեց Լիլուն: Այս նվերն ու շնորհավորանքը այսօր միակը չէ: Երգչուհուն շնորհավորել են իր ընկերներն ու բարեկամները: «Անգամ արտասահմանից եմ շնորհավորանքներ ստացել: Շատ լավ եմ սկսել  օրս: Երեկոյան էլ պատրաստվում եմ տոնել  “JOSE” ակումբում»,-անկեղծացավ երգչուհին:

ArmStar.am-ի այն հարցին, թե Լիլուն կցանկանա արդյոք բարձրաձայնել իր տարիքը, երգչուհին երկմտեց. «Չգիտեմ, ես տենց թիթիզ բաներ չեմ սիրում, դե, ... երեսուն ամյակս լրացավ», - համարձակ պատասխանեց հոբելյարը: Լիլուն այսօր շատ բարձր տրամադրություն ունի շնորհիվ իրեն մատուցած անակնկալների:

Ինչպես մարդկանց մեծամասնությունը, Լիլուն ևս շատ սիրում է նվերներ ստանալ. «Բոլորի համար էլ հաճելի է նվերներ ստանալը, բայց ինձ համար ամենալավ նվերն ինձ համար սիրելի մարդկանցով շրջապատված լինելն է: Անցյալ տարի իմ մկրտությունն էր,   ծնունդս էլ նշեցինք քավորիս ու քավորակնոջս հետ, այս տարի էլ նրանց հետ կլինեմ: Ինձ համար մեծ դեր ունի  նրանց ներկայությունը»:

Ի դեպ Լիլուի քավորի ծնունդն էլ մեկ օր առաջ էր ու երգչուհին օրեր շարունակ քեֆ-ուրախության մեջ է: Լիլուն ArmStar.am-ի հետ զրւոյցում փոքրիկ անդրադարձ կատարեց իր տարիքին. «Մեծացա~նք: Սա այն տարիքն է, երբ ավելի հասուն, ավելի լուրջ ես դառնում: Կնոջ համար ամենալավ տարիքն է»:

Այսօր երգչուհին կարծես խոհեմ, ավելի հավասարակշռված է դարձել: ArmStar.am-ին հետաքրքրեց` երգչուհին պլանավորու՞մ է իր ապագան: «Պլանավորել չեմ սիրում, չգիտեմ ոնց կլինի: Դեռ չեմ մտածում, ինչպես կստացվի կստցվի, Աստված գիտի»,- իր խոսքը եզրափակեց Լիլուն:

ArmStar.am-ը շնորհավորում է Լիլուին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում հարատև երիտասարդություն ու երջանկություն:

Շնորհավորեց Աշխեն Մնացականյանը /ArmStar.am/

Լուսանկարները՝ Լիլուի ֆեյսբուքյան էջից

Ներկայացնում ենք նաև Լիլուի նոր տեսահոլովակը՝ Քեզ՝ Լիլուի և Նիկ Էգիբյանի համատեղ աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել