2014թ.-ին Հնդկաստանը պաշտոնապես ընդունեց «երրորդ սեռի» գոյությունը։ Հնդկաստանի կառավարությունը որոշեց, որ բոլոր այդ մարդիկ պատկանում են «հիջր» կաստային, այսինքն՝ ցածրակարգ կաստա, որին մոտենալ անգամ չեն ուզում։ ԻՆչպե՞ս են նրանք ապրում։ 

Այս կաստան կազմված է շուրջ 5 միլիոն տրանսգենդերից ու համասեռամոլից։ Նրանք այնքան շատ են, որ թվով գերազանցում են յուրաքանչյուր փոքր պետության բնակչությանը։ Հնդկաստանի բնակչության մի մասը նախընտրում է նրանց առհասարակ չմոտենալ, իսկ մյուսները պատրաստ են անգամ աղոթել նրանց մոտ՝ հավատալով նրանց վերերկրային կարողություններին։ 

Ինչպե՞ս առաջացավ այս կաստան։ Պատմությանը պարզ է, որ Հնդկաստանում կան կաստաներ, որոնք դարերի խորքից են եկել ու ունեն իրենց պատմությունը։ Այդ կաստաները ստեղծվել են ի սկզբանե ու դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ երկարամյա ճանապարհը, որն ուսումնասիրել են շատերը, սակայն այս կաստան ստեղծվեց բավականին ուշ։ 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ կաստայի ներկայացուցիչներն այն տղամարդիկ էին, ովքեր դուրս էին հրավիրվում տնից կամ երկար ժամանակ եղել էին ինչ-որ հարուստ մեկի թաքուն սիրեկանը, ու հետո ստիպված էին հրաժարվել այդ տղամարդուց ու մտածել սեփական կյանքը դասավորելու մասին։ Արդյունքում բազմաթիվ «մերժված» տղամարդիկ հայտնվեցին փողոցում ու սկսեցին մտածել իրենց կյանքը ապահովելու մասին։ 

Այսպիսի հազարավոր համասեռամոլներ ու տրանսգենդերներ մեկտեղվեցին ու դարձան Հնդկաստանի ամենաանտեսված մարդիկ. նրանց ատում էին, նրանց վրա հարձակվում էին ու պարբերաբար ծեծում։ Այդ ժամանակ էր, որ ապագա կաստայի ներկայացուցիչները որոշեցին, որ պետք է մտածեն նաև սերունդ տալու մասին, որովհետև հակառակ դեպքում իրենք բոլորն էլ վերանալու են։ Քանի որ հավաքվել էին կաստայում միայն տղամարդիկ, նրանք ուղղակի այցելում էին այլ կաստայի տներ, հետևում նրանց նորածիններին կամ դեռահասներին ու եթե նկատում էին, որ երեխայի մոտ ի սկզբանե ինչ-որ շեղումներ կան, ապա կա՛մ նրան գողանում էին, կա՛մ գնում էին ծնողից։ 

Ժամանակի ընթացքում այս մարդկանց սկսեցին չափազանց զգուշությամբ վերաբերվել. հնդիկները հավատում էին, որ նրանք կարող են ուղղակի անիծել մարդուն, ու նա կդատապարտվի հավերժական տանջանքների։ Ահա այս ժամանակ է, որ հիջրները սկսեցին գնալ, ուր որ կցանկանան, մասնակցել խնջույքների, օրհնել մարդկանց իրենց երգով ու պարով և այլն։ Ընդունված է մտածել, որ այս կաստայի ներկայացուցիչների օրհնությունը երջանկություն է բերում նորապսակներին, այդ պատճառով շատ հաճախ են նրանց հրավիրում հարսանիքների ու խնդրում, որ իրենց ձեռքը դնեն նորապսակների գլխին։ 

Իսկական հիջրին, սակայն, երբեք չպետք է մտածի կնոջ հետ ամուսնության մասին։ Կաստայում կանայք կան, սակայն նրանք չեն համարվում հիջրներ, նրանք համարվում են ուղղակի դուստրեր, որոնք ապրում են այդ կաստայի հետ։ Իսկ ովքե՞ր են այդ դեպքում նրանց համար երեխա ունենում։ Հենց այն երեխաները, որոնց նրանք գողանում կամ գնում են այլ հնդիկներից։ Այդ երեխաները իրավունք ունեն կնոջ հետ սեռական կապ ունենալու, սակայն պետք է նաև գիտակցեն, որ այդ դեպքում այլևս չեն համարվի կաստայի իրական ներկայացուցիչ։ 

Որպես կանոն, կաստայի ներկայացուցիչներն ամբողջովին հրաժարվում են իրենց սեռից ու այն ամենից, ինչ նրանց կարող է հիշեցնել այդ սեռի մասին։ Նրանք վստահ են, որ տղամարդուն հատուկ ֆիզիոլոգիական կազմությունը միայն կարող է իրենց թուլության պատճառ դառնալ, այդ պատճառով դեռևս վաղ տարիքում հրաժարվում են բոլոր ֆիզիոլոգիական առանձնահատկություններից։ Այս մարդկանց մարմնի վրա կարելի է գտնել սարսափելի սպիներ, որոնք ապացուցում են, որ նրանք այլևս տղամարդ չեն ու սեռ չունեն։ 

Հիջրները հիմնականում փող են վաստակում պարելով, երգելով ու մուրացկանություն անելով։ Նրանց երկար ժամանակ չէին ճանաչում, սակայն 2014-ին նրանք պաշտոնապես հռչակվեցին կաստա ու այժմ ունեն նաև կրթություն ստանալու իրավունք, ինչին կաստայի ներկայացուցիչները շատ էին սպասում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել