1in.am-ը գրում է.
Ամերիկացի հանրահայտ երգչուհի Ռիհաննան սենսացիոն հայտարարություն է արել: Երգչուհին հարցազրույց է տվել իսպանական Vanitatis պարբերականին:
Պարբերականի թղթակիցը Ռիհաննային հարց է ուղղել կապված իր և Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի ընկերական հարաբերությունների մասին, որին երգչուհին պատասխանել է հետևյալ կերպ.
«Ես բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն: Ես սատարում եմ սեռական փոքրամասնություններին»:
Ռոնալդուն, ով Ռիհաննայի համերգից հետո հանդիպել էր երգչուհուն ու լուսանկարվել վերջինիս հետ, դեռ չի մեկնաբանել այդ հայտարարությունը:
Հավելենք, որ Ռոնալդուն ներկայումս Սինգապուրում իր հարսնացուի՝ Իրինա Շեյկի հետ անցկացնում է արձակուրդը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_swrestlingboxing_196756.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել