«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազատ հայրենիք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն աջակցելու որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի և որևէ կերպ չեն խառնվելու Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Բայց նաև նշել է, որ Արցախում պետք է հաղթեն այն ուժերը, որոնք աջակցել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխությանը և կիսում են այդ հեղափոխության գաղափարախոսությունը:
Ըստ էության, «Ազատ հայրենիքը» միակ կուսակցությունն էր, որն ի սկզբանե հայտարարել է, որ ողջունում է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, և մշտապես մասնակցել է Հայաստանում կազմակերպված հանրահավաքներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել