«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն այլևս հստակեցրել է իր ռազմավարությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ, և մինչև 2020թ. կեսերը այդ հարցը լուծված կլինի:
Սահմանադրական բարեփոխումների արդյունքում հնարավոր է երկու տարբերակ՝ կա՛մ ՍԴ-ն ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով:
Ինչ վերաբերում է ՍԴ գործող դատավորներին, ապա նրանք անցնելու են խիստ վեթինգի ընթացակարգով, որը չափազանց դժվար է հաղթահարել: Մասնավորապես՝ ստուգվելու են կապերը նախկին կոռումպացված համակարգի, տարբեր շրջանակների հետ, նախկինում նրանց կատարած աշխատանքը: Բացի դա, ստուգվելու են նրանց մասնագիտական որակները, և նրանք հոգեբանական թեստ են անցնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել