Նիկոլ Փաշինյանը հիստերոիդ խանգարումներով վառ արտահայտված պարանոյիկ ա, որի շարժիչ ուժը դեստրուկտիվ ագրեսիան ա: Այո, ագրեսիան էլ կարող ա լինել կոնստրուկտիվ ու դեստրուկտիվ: Կոնստրուկտիվն ինքնապաշտապանական բնազդի բաղադիչ ա, իսկ դեստրուկտիվ ագրեսիան դիմացինին ցավ պատճառելու, դիմացինին բարոյապես ոչնչացնելով սեփական թերարժեքության բարդույթները հաղթահարելու պրոցեսն է, սեփական հաճույքի համար մարդկանց վրա ցեխ շպրտելու, սևացնելու ու անհիմն մեղադրելու հաշվին ինքնահաստատվելու ձգտում է:
Նիկոլ Փաշինյանի հոգեբանական խնդիրների ակունքներն, անկասկած, պետք է փնտրել մանկության տարիքում և էն բազմազան մանկական տրավմաների կոնտեքստում, որոնց նա ենթարկվել է և որոնցից ամենաակնհայտը սիրո պակասն է: Բայց էս ամենին հիմա գումարվել է նաև դերային կոնֆլիկտը, որում գտնվում է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նրա վերջին ելույթները, լսեք էսօրվա հարցուպատասխանը. Նիկոլ Փաշինյանն անընդհատ ու անվերջ կռվում ա ինքն իր հետ: Անպատասխանատու պոպուլիստ Նիկոլին փորձում է զսպել վարչապետ Փաշինյանը, բայց չի կարողանում: Էս դերային կոնֆլիկտին ականատես եղանք նաև էսօր. նա տեղ-տեղ արդարանում էր, տեղ-տեղ հիստերիկանում, տեղ-տեղ էլ վերադառնում իր ներկայիս կարգավիճակից բխող բառապաշարին:
Նիկոլ Փաշինյանի իր արդեն գահավիժող ռեյտինգի նույնիսկ ամենապիկին չկարողացավ դառնալ համահայկական առաջնորդ, որքան էլ նա փորձեց, քանի որ, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանի ակտիվության հիմքում դեստրուկտիվիզմն է: Չկարողացավ, որովհետև էլի դեստրուկտիվ վորդինգ կիրառեց՝ սևերի-սպիտակների, հեղափոխականների-դավադիրների կոնտեքստում:
Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ մերժելով:
Նա իշխանության եկավ ընդդեմ, այլ ոչ թե հանուն:
Սա է Նիկոլ Փաշինյանի էությունը, տիկնայք ու պարոնայք:
Նիկոլ Փաշինյանը իսկապես հիվանդ, բարդույթավորված մարդ է: Բարձր կարգավիճակ ունեցող փոքր մարդ:
Նիկոլ Փաշինյանն ապագա չունի, ազնիվ եմ ասում:
Հասկանալու համար Նիկոլ Փաշինյանի հոգեբանական կերպարը կարդացեք Էրիխ Ֆրոմի «Анатомия человеческой деструктивности» մենագրությունը, ու Հիտլերի, Ստալինի ու Նիկոլի հոգեբանական պորտրետների միջև անթիվ ուղղակի համըկնումներ կտեսնեք:
Կարդացեք ու համոզվեք, որ Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչն ապագա չունի: