Մինչև 2100 թվականը Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 4,4 աստիճանովArmnewstv.am-ը գրում է.

1935 թվականից մինչև 1996-ը ջերմաստիճանը բարձրացել է 0.4 աստիճանով: Մինչև 2007-ը` 0.85 աստիճանով, իսկ մինչև 2012-ը` 1.03-ով: Ու սա դեռ սկիզբն է:

70-ը բոլորած Զաքար Մխիթարյանի եկամտի միական աղբյուրն ու զբաղմունքը հողն է:Նա չունի բարձրագույն ու անգամ միջնակարգ կրթություն, բայց նրա խոսքերը կրկնում են միջազգային ու տեղական փորձագետների եզրակացությունը: Եղանակը փոխվում է, ինչը հատկապես ակնառու է Արարատյան դաշտավայրում:

Եղանակի գլոբալ թաքացման պատճառները շատ են, սակայն, առյուծի բաժինը ջերմոցային գազերն են: Տաքացումը նկատելի է նույնիսկ Զանգեզուր լեռնաշղթայում: Դա այն դեպքում, երբ արդյունաբերական Եվրոպայի համեմատ Հայաստանի օդը համարվում է մաքուր: Եթե Գերմանիայում մեկ շնչի հաշվով տարեկան արտանետումները 9,6 տոննա են, ապա Հայաստանում` 1.8:

Զաքարը միակը չէ, ով նկատել է եղանակի փոփոխությունը: Փոքր Վեդիից 80-ամյա Աղասի Արշակյանն ասում է, որ մասամբ ջերմաստիճանի տաքացումից, մասամբ էլ ջրի սակավությունից կորցրել է գրեթե ամբողջ բերքը: Եւ բացի դրանից, խոստովանում է, որ մրգերը փոխել են համերը ու կարծես այլ տեսակի են վերածվել:

1935 թվականից մինչև 1996-ը ջերմաստիճանը բարձրացել է 0.4 աստիճանով: Մինչև 2007-ը` 0.85-ով: Մինչև 2012-ը`1.03 աստիճանով ու սա դեռ սկիզբն է: Դրան գումարած տեղումներն էլ կկրճատվեն 9 տոկոսով: Ըստ Համաշխարհային բանկի հետազոտությունների` մինչև 2100 թվականը Հայաստանում ջերմաստիջանը կբարձրանա 4.4 աստիճանով:

Սա չի նշանակում, որ Արարատյան դաշտավայրի ծիրանը կամ խաղողը կվերանան ընդանրապես: Դրանք կհարմարվեն նոր պայմաններին ու հավանաբար կփոխեն տեսքն ու համը: Հայաստանում կան կես միլիոնից ավելի փոքր գյուղացիական տնտեսություններ. ջերմաստիճանի բարձրացումը նրանք զգում են ամեն օր:

Գուցե ոչ բոլոր գյուղացիներն են ծանոթ ջերմաստիճանի փոփոխության միջազգային հետազոտություններին, գուցե շատերը չեն էլ լսել ջերմոցային գազերի մասին, սակայն առանց հետազոտությունների էլ, սեփական փորձով, նրանք հասկանում են, որ CO2-ի քանակությունը մթնոլորտում հասնում է կրիտիկականի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել