Հանգստի ժամանակ մարդը պետք է հանգստանա, բայց ոմանք, տնից հեռու գտնվելով, սթրես են ապրում: Երկար ժամանակով տնից մեկնելու դեպքում կարևոր է այն այնպես թողնել, որ ձեր բացակայությամբ այնտեղ ոչինչ տեղի չունենա, ինչը կկարողանար փչացնել ձեր հանգիստը:
Մեկնելուց առաջ խառնաշփոթի մեջ չընկնելու համար պետք է մի քանի օր առաջ հանգիստ մթնոլորտում կազմել անհրաժեշտ իրերը ցուցակը:
Տեղ հասնելով՝ շատերը սթրես են ապրում՝ «Արդյոք ես ամեն ինչ անջատեցի՞», «Կարծես արդուկը միացրած մնաց…», «Իսկ վառարանը… անջատեցի՞ վառարանը»:
Սթրեսից խուսափելու համար մի պարզ, բայց հանճարեղ հնարքի դիմեք: Լուսանկարեք։
Ստուգեք, որ տանն ամեն ինչ անջատեցիք և լուսանկարեք: Գլխավորը՝ երևա, որ ամեն ինչ անջատեցիք:
Այս հուսալի միջոցը կպաշտպանի տհաճ դեպքերից և հնարավորություն կտա հանգիստը վայելելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել