Ըստ որոշ մարդկանց՝ Չինաստանում կա մի փոքրիկ բնակավայր, որտեղ ապրում են այնպիսի մարդիկ, որոնց իրենց անձնական հաշվիներին միլիոններ ունեն ու աշխատում են ողջ շաբաթվա ընթացքում՝ առանց դադարի։ Արդյոք սա իրականությու՞ն է, թե՞ հակաուտոպիա։

Գյուղակը հիմնվել է 1961 թ. և համարվում է կոմունիզմի իդելական մոդել ունեցող բնակավայր։ Ըստ դրա ղեկավարության՝ այնտեղ մարդիկ ապրում են կատարյալ կյանքով. յուրաքանչյուրն իր հաշվին ունի ավելի քան 100,000$, շքեղ տան սեփականատեր է, թանկարժեք մեքենա է վարում և համարում է, որ կյանքում կարևորագույն բաներն են տունը, ընտանիքն ու եկամուտը։ Այստեղ մարդիկ աշխատում են օրուգիշեր, առանց հանգստյան օրերի ու դառնում են ավելի ու ավելի հարուստ։

Իսկ ինչպե՞ս են նման գրաֆիկ ունեցող մարդիկ հանգստանում։ Այս գյուղում որոշ վայրեր կան, որոնք նախատեսված են հենց դրա համար, օրինակ՝ այգի, որտեղ աշխարհի տարբեր երկրների արվեստի գործերի կրկնօրինակներ են տեղադրված՝ Սիդնեյի թատրոնի, չինական պատի, Ազատության արձանի և այլն։

Սակայն այս ամենը չափազանց լավ է թվում ճիշտ լինելու համար։ Գոյություն ունի վարկած, ըստ որի՝ այս ամենը պարզապես քարոզչություն է, որն ուղղված է գյուղը ավելի զարգացնելու համար միջոցների ստացմանը։ Իրականում իշխանությունները խստորեն վերահսկում են ԶԼՄ-ների գործունեությունը, իսկ բնակիչների զրույցն օտարերկրացիների ու լրագրողների հետ արգելվում է։ Գյուղը կարծես Հյուսիսային Կորեայի փոքրիկ տարբերակը լինի, որտեղ փողոցներում կոմունիստական երգեր են հնում ու գովերգվում են իշխանությունները։

Սակայն, չնայած ռեժիմի առկայությանը, գյուղում զարգացած է զբոսաշրջությունը։ Իրականում այնտեղ հայտնված զբոսաշրջիկները չեն հասկանում, թե բնակիչների ինչին է հարկավոր այդքան գումարը, եթե ծախսելու վայր չկա։ Այո, գյուղում կան գեղեցիկ ու յուրօրինակ վայրեր, սակայն չկա ոչ մի առևտրի կենտրոն, սրճարան և այլ ժամանցի հաստատություններ։ Այսպիսով, գյուղը լի է գաղտնիքներով, և հասկանալի չէ, թե իրականում ինչպես են ապրում բնակիչները, ինչով են զբավում և ինչի վրա են ծախսում իրենց գումարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել