Կանադացի գիտնականները պարզել են, որ մարդու առաջին մշտական ատամները կարող են տեղեկություններ պահպանել նրա առողջության, ինչպես նաև մոր առողջության մասին հարյուրամյակների ընթացքում՝ հայտնում է American Journal of Physical Anthropology-ն։

Գիտնականները ենթադրում են, որ ատամի մեջ մարդու առողջության մասին տեղեկատվության պահպանման մեջ գլխավոր դեր ունի ամենաամուր հյուսվածքը՝ դենտինը: Այն զարգանալուն համապատասխան գոյանում են մանրադիտակային շերտեր, ինչպես ծառերի օղակները:

Այս շերտերի ձևավորումը կախված է վիտամին D-ի քանակից: Եթե մարդու զարգացման որոշակի ժամանակահատվածում օրգանիզմում պակասում է այս վիտամինը, ապա այդ շերտը բարակ և մուգ է: Նման մուգ շերտերը, ըստ հետազոտողների, վկայում են երեխայի կամ նրա մոր առողջության վերաբերյալ հնարավոր սպառնալիքի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել