«2016 թվականի համեմատ 2018-2019թթ․ արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ առաջացնելով անգամ կողքը նստած Աննա Հակոբյանի զարմանքը։

Թե ինչ նկատի ունի պաշտպանյալը «արտագաղթի միտումների նվազեցում», այն էլ՝ 90-տոկոսանոց նվազեցում ասելով, միայն իրեն է հայտնի։

Պաշտոնական վիճակագրությունից այլ բան է հայտնի։

2016թ․ հոկտեմբերի 1–ի դրությամբ ՀՀ բնակչության թվաքանակը կազմել է 2․939․900։

2017-ի նույն ժամանակահատվածում՝ 2․979․600։

2018-ին՝ 2․969․200։

2019-ին՝ 2․957․500։

Այս թվերը համադրելով տեսնում ենք, որ Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ տոկոս հաշվել չգիտի։ Չի բացառվում, որ գործ ունենք միաժամանակ երկու տարբերակի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել